ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ կոշտ ուլտիմատումն ու պատժամիջոցների կիրառման հնարավորությունը կապված ՌԴ-ից C-400-ի գնման հետ Անկարային բարդ դրության մեջ են դնում:
Նշվում է, որ Էրդողանը կարող է գնալ ԱՄՆ-ին ընդառաջ, կամ ավելի կսրի երկկողմ հարաբերությունները:
Քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի ուլտիմատումն Էրդողանին դնում է բարդ ընտրության առաջ:
Ըստ նրա, հզոր պետության առաջնորդի կերպար ձևավորել փորձող Էրդողանի համար բարդ կլինի գնալ զիջումների՝նա կարող է կորցնել բնակչության մի ստվար հատվածի աջակցությունը:
Նա հավելել է, որ Էրդողանը միշտ էլ աչքի է ընկել խուսանավելու և պրագմատիկ լինելու իր բնավորությամբ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47288