Կրեմլը` Թուրքիային ներկայացված ԱՄՆ-ի վերջնագրի մասին

Կրեմլն անընդունելի է համարում ԱՄՆ-ի` Թուրքիային ուղղված պահանջը Ս-400 համակարգերից հրաժարվելու մասին, իսկ գործարքը դիտարկում` որպես կայացած: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


«Վերջնագրերին մենք վերաբերվում ենք խիստ բացասական, մենք նման վերջնագրերն անընդունելի ենք համարում»,-ասել է նա:


ԱՄՆ-ն երկու շաբաթ է տվել Թուրքիային` Ս-400-ից հրաժարվելու համար:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47230