Իրաքի պատվիրակությունն այցելել է Թեհրան՝Իրանի և ԱՄՆ-ի միջև առկա լարվածությունը թուլացնելու համար:
Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին նախօրեին հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է պատվիրակություններ ուղարկել Իրան և ԱՄՆ՝ թուլացնելու այդ երկու պետությունների միջև առաջացած լարվածությունը:
«Մենք պատվիրակություններ կուղարկենք Թեհրան և Վաշինգտոն, որպեսզի վերջ դնենք նրանց միջև լարվածությանը,-ասել է Մահդին:-Ամերիկացի և իրանցի պաշտոնատարները հավաստիացրել են մեզ, որ պարերազմ չեն ցանկանում»:
Նա նշել է, որ Իրաքն արդեն Վաշինգտոնի և Թեհրանի միջև որպես միջնորդ է հանդես գալիս՝ փորձելով լուծել կողմերի միջև առկա ճգնաժամը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47200