Ցանկության դեպքում Իրանը կարող է մեկ տարվա ընթացքում ատոմային ռումբ ստեղծել: Այդ մասին հայտարարել են միջուկային ֆիզիկայի մասնագետները:
Փորձագետ Իգոր Գոլուտվինը հայտարարել է, որ ատոմային ռումբ ստեղծելու համար ուրանը պետք է հարստացնել մինչև 90 տոկոս, իսկ Թեհրանն ունի համապատասխան հզորություններ:
Բացի այդ, Թեհրանը կարող է ռումբ ստեղծելու համար օգտագործել ոչ միայն ուրան և պլուտոն, այլ նաև ատոմակայի օգտագործված վառելիքը:
Ֆիզիկոս Անդրեյ Օժարովսկին նշել է, որ համապատասխան ցենտրիֆուգների առկայության դեպքում պետությունը կարող է միջուկային զենք ստեղծել՝Իրանը դա կարող է անել մեկ տարվա ընթացքում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47094