ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես արձագանքել է, թե ինչու են իրավապահները զննելու նպատակով կանգնեցրել Երեւան մտնելու ճանապարհին ավտոմեքենան, որում գտնվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել», - ասված է Ոստիկանության հայտարարության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47036