Այլևս ոչ թե անցումային արդարադատություն, այլ անցումային բեսպրեդել: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՉՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ
-Այլևս ոչ թե անցումային արդարադատություն, այլ անցումային բեսպրեդել․․․»,- գրել է Իշխանյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել մայիսի 20-ին արգելափակել է հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը:
«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», - ասված է Փաշինյանի Facebook-յան գրառման մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47033