Իշխանական պատգամավորը գրում-ջնջում է գրառումները՝ մեղադրելով Ռոբերտ Քոչարյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.


«Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների եւ այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը:


Չի կարելի թույլ տալ, որ Երեւան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ եւ 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ:


Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը եւ պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել:


Այսօր ժամը 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան»:


Այս հայտարարությունը անարձագանք չմնաց. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ պատգամավորը կոպտորեն խախտում է Քոչարյանի անմեղության կանխավարկածը, քանի որ նույնիսկ Հատուկ Քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանին 10 մարդկանց կամ նրանցից մեկի կյանքը խլելը չի վերագրում։


«Հայկ Սարգսյանը իշխող կուսակցության խմբակցության ներկայացուցիչ է։ Սա ի՞նչ է, եթե ոչ դատարանի նկատմամբ ամենաբիրտ, ուղիղ ճնշում։ Սրանից հետո մեզ պետք է ասե՞ն, որ Հայաստանում այլևս բացառված են դատարանների նկատմամբ ճնշումներ», - հայտարարեց նա:


Ալումյանը կոչով դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և իրավապահ մարմիններին.


«Մեծարգո պարոն Սարգսյան, կոչ եմ անում կատարել Սահմանադրությամբ Ձեզ վրա դրված պարտականությունը, այն է՝ ապահովել սահմանադրական կարգը։ Իսկ այն, ինչ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է պարոն Սարգսյանը, և այն, ինչ հիմա ամբողջ ֆեյսբուքով իրենց կողմնակիցների միջոցով տարածվում է, ոչ այլ բան է, քան սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ։ Այսինքն՝ հավաքված ժողովրդի կողմից դատավորի նկատմամբ ճնշում գործադրել, որպեսզի դատավորը շարունակի Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ։


Հարգելի գլխավոր դատախազ, ես Ձեզ կոչ եմ անում ընդունել այս հայտարարությունը՝ որպես հաղորդում հանցագործության մասին, և քրեական գործ հարուցել այն փաստի առթիվ, որ ոմն անձ փորձ է կատարել ճնշում գործադրել դատարանի նկատմամբ՝ իրեն ցանկալի դատական ակտը ստանալու նպատակով»։


Դիմեց  նաև ոստիկանապետին, որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի այդ հավաքը տեղի չունենա։


Հայկ Ալումյանը դիմեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։


«Մեծարգո պարոն վարչապետ, մեզ բոլորիս հայտնի է, որ այս անձինք որևէ նման հայտարարույթուն չեն անի, եթե դրա համար չլինի Ձեր հավանությունը։ Պարոն վարչապետ, կոչ եմ անում թույլ չտալ, կանխել այս զարգացումները»։


Հայկ Սարգսյանը, որ ավելի վաղ իր առաջին գրառումը ջնջել էր, արձագանքեց Հայկ Ալումյանին՝ նոր գրառում թողնելով FB իր էջում.


«Երբ մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները դատարանի շենքում և դատարանի դիմաց հարվածում ու հայհոյում են այլ կարծիք հայտնողներին դա ճնշում չէ՞։

Երբ Արցախի նախկին և գործող նախագահները գալիս են դատարան, նստում են մեղադրյալի կողքին՝ դա ճնշում չէ՞։

Իսկ երբ այս մասին այլ էջում տեղադրած գրառումով ես կիսվում եմ՝ դա ճնշում է»,- գրել է պատգամավորը Ֆեյսբուքյան իր էջում։


Նշենք, որ այսօր դատարանը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասով վճիռը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47012

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel