Հայաստանի վրա պատշաճ ճնշում չի գործադրվում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է մուսուլման երկրների դեսպանների հետ և, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել ԼՂ հակամարտությանը:


«Ամբողջ աշխարհը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը և օկուպացված 7 տարածքները որպես Ադրբեջանի տարածք: Սակայն Հայաստանի վրա պատշաճ ճնշումներ չեն գործադրվում տարածքների ազատագրման հարցում»,- ասել է նա:


Ալիևը նաև նշել է, որ մուսուլման երկրների աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մեծ նշանակություն ունի Ադրբեջանի համար:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46987