ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի նշանակվի մինչ ժամկետի ավարտը. Հայաստանը չզիջեց

Մայիսի 22-ին Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին կքննարկվի նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, հայտնում է Բելտա-ն:


Վաղը կկայանա ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որտեղ ևս կքննարկվի այս հարցը: Արտգործնախարարները պաշտոնապես կներկայացնեն ապագա գլխավոր քարտուղարի թեկնածությունը պետությունների ղեկավարներին:


Սեմերիկովի խոսքով, այս պահի դրությամբ կա մեկ թեկնածություն՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի: Նրան փորձել են նշանակել այդ պաշտոնում դեռ անցած տարի, երբ Հայաստանը հետ կանչեց Յուրի Խաչատուրովին: Բելառուսն ու Ղազախստանը պնդում էին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պիտի նշանակվի Բելառուսի ներկայացուցիչը, Հայաստանը ցանկանում է պաշտոնը պահել մինչ դրա ժամկետի ավարտը:  


Չի բացառվում, որ պաշտոնը թափուր մնա մինչ ժամկետի ավարտը, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից Բելառուսը կստանձնի նախագահությունը ՀԱՊԿ-ում ու առանց խնդիր կնշանակի իր թեկնածուին: 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46921