Պետբյուջեից վճարվելու է շուրջ 140․000 եվրո գումար. ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Հայաստանի դեմ

ՄԻԵԴ այսօրվա՝ Թադեւոսյանն ընդդեմ Հայաստանի վճռով ճանաչվել է Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված եւս մեկ քաղաքացու իրավունքի խախտում։ Այս մասին իր Facebook-յան էջում գրում է հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը:


«Սա Հայաստանի դեռ արնահոսող վերքերից է եւ դեռ շարքով գալու են բազմաթիվ այսպիսի վճիռներ ՄԻԵԴ-ից եւ այս ընտանիքները դեռ շարունակելու են մի փոքր խումբ իշխանության հետ ուղղակիորեն սերտաճած կոռուպցիոն կոմբինատորների յուրացումների պատճառով Հայաստանի քաղաքացիներին եւ պետական բյուջեին պատճառված հսկայական նյութական եւ ոչ նյութական վնասի մասին գործընթացները։


Մինչեւ երբ պետք է հատ առ հատ այս վճիռները հրապարակվեն եւ դրանցով ակնհայտ խախտումները բարձրաձայնվեն, մինչեւ վերահսկողական եւ կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող համակարգը տեսնի, որ պետական կարիքների համար քաղաքացիների զանգվածային սեփականազրկման գործընթացները եղել են ոչ միայն խիստ կասկածելի ծագումով միջոցների հսկայական լվացքամեքենաներ, այլ նաեւ՝ հենց Հայաստանի քաղաքացիներից ունեցվածքը խլելու կատարյալ մեխանիզմներ "երկնիշ տնտեսական աճ"-ի գեղանկարչության, "օտարերկրյա ներդրումների" վիճակագրությունը ուռճացնելու, ․․․ բազում այլ "ձեռքբերումների" համար։


Դատարանի վճռով Հայաստանը պարտավոր է դիմողին վճարել շուրջ 140․000 եւրո գումար՝ պատճառված վնասի եւ ծախսերի փոխհատուցման համար։ Շնորհավորում եմ դիմողին եւ իր ներկայացուցչին այս վճռի կապակցությամբ», - ասված է Գրիգորյանի գրառման մեջ։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46915