Փորձագետ. Թուրքիայի ժողովրդավարությունը չի մահացել, այն երբեք էլ գոյություն չի ունեցել

Ստամբուլում ՏԻՄ ընտրությունների չեղարկումը շատ դիտորդներ անվանում են Թուրքիայում ժողովրդավարության ավարտ, սակայն Թուրքիայում իրական ժողովրդավարություն երբեք էլ չի եղել:


Փորձագետ Սթիվեն Քուկը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահն օգտագործում է ճնշման մեթոդներ՝ Թուրքիայի քաղաքական և իրավական ինստիտուտների վերաձևման համար:


Ըստ նրա, ԿԸՀ-ն Թուրքիայում այլևս չեղոք ինստիտուտ չէ:


Փորձագետի խոսքով, Էրդողանն ու իր կողմնակիցները վերջին տարիներին այնպիսի ագրեսիվ քաղաքականություն են վարում, որ այլևս կասկած չէ` Թուրքիայում ժողովրդավարության ճնշումները տեղի է ունենում հենց իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատճառով:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46870