Քննարկվել են ներդրումային ծրագրեր. Փաշինյանը Պեկինում հանդիպել է չինացի գործարարների հետ

Պեկինում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել մի շարք չինացի գործարարների հետ:


«Հանդիպումներ ունեցա մի շարք չինացի գործարարների հետ: Հույս ունեմ՝ բոլոր քննարկված ներդրումային ծրագրերը շուտով կդառնան իրականություն», - ասված է Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառման մեջ:


Թե կոնկրետ ինչ ներդրումային ծրագրեր են քննարկվել, Փաշինյանը չի հայտնում: Այս հանդիպումների մասին դեռեւս պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրել նաեւ կառավարության մամլո ծառայությունը:



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46857