ԱՄՆ-ն և ՌԴ-ն պետք է անհապաղ վերականգնեն երկխոսությունը ռազմավարական կայունության հետ կապված և այդ իմաստով Սոչիում կայացած բանակցությունները կարևոր են: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախկին նախարար Էրնեստ Մոնիսը:
Ըստ նրա, ԱՄՆ-ի գոյության միակ սպառնալիքը ՌԴ-ն է, Մոսկվայի միջուկային զինանոցը: Նա նշել է, որ այսպիսի իրավիճակում շատ վտանգավոր է որևէ սխալ քայլ կատարել:
Նրա խոսքով, անգամ սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի և ՌԴ-ի զինվորականների միջև առկա էին շփումներ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46852