Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու է առաջադրել: Այս ամսին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
«Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովը չէր հաստատել Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:
Հովհաննիսյանի թեկնածության օգտին քվեարկել է 24 պատգամավոր, դեմ՝ 75-ը: Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46821