Թուրքիայի ընդդիմությանը ծանր պայքար է սպասվում Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրություններում

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը ծանր պայքար է սպասվում Էրդողանի և նրա գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության հետ՝ Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունների ժամանակ:


Բրիտանացի փորձագետ Սայմոն Ուոլդմանը հայտարարել է, որ Էրդողանն ու իր կուսակցությունն ուժեղ ճնշում են գործադրել ԿԸՀ-ի վրա և ստիպել նոր ընտրություններ անցկացնել: Ընդդիմադիր հաղթած թեկնածու Էքրեմ Իմամօղլուն քաղաքապետ է աշխատել ընդամենը 17 օր:


Նա նշել է, որ թուրքական ընդդիմությունը չի կարող բոյկոտել ընտրությունները և ստիպված է մասնակցել նոր ընտրություններին:


Ըստ նրա, ընդդիմությանը սպասվում է ուժեղ ճնշում Արդարություն և զարգացում կուսակցության կողմից, որն ունի մոնոպոլիա ԶԼՄ-ների նկատմամբ և անսահմանափակ պետական ռեսուրսներ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46811