Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն մայիսի վերջ. Մամեդյարով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն մայիսի վերջ: Այս մասին ադրբեջանական Report-ին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:  


«Մենք դեռ ծրագրում ենք, որ համանախագահները մայիսի վերջին կայցելեն տարածաշրջան, դրանից հետո կսկսենք քննարկել: Օրակարգում նախարարների հանդիպումն է, բայց այն պետք է կազմակերպել: Ինչպես ավելի վաղ ասել էի, համանախագահող երկրներից մեկն առաջարկել է անցկացնել նախարարների մակարդակով հանդիպում, բայց այն պետք է նախապատրաստվի»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46776