ՀՔԾ քննիչի որոշմամբ Գագիկ Ծառուկյանի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով:
Այս մասին ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն դիմել էր գլխավոր դատախազին՝ քննություն անցկացնելու ու քրեական հետապնդում իրականացնելու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, եթե պարզվի, որ նա խախտել է Սահմանադրությունը եւ պատգամավորական գործունեությանը զուգահեռ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
Դատախազությունը դիմումն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն՝ ստուգելու:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46774