Դատախազները սուրբ չեն, բայց կոռուպցիան համակարգում այլևս գոյություն չունի. Դավթյան

Դատախազությունում այսօր կոռուպցիա չկա։ Այս մասին ԱԺ-ում ներկայացնելով Գլխավոր դատախազության 2018 թվականի հաշվետվությունը հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:


Նա նշեց, որ ամենագլխավորը այդ չարիքի դեմ պայքարում բարոյահոգեբանական ճիշտ մթնոլորտի ձևավորումն է, որը անհանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ։


«Մեր համակարգում մեզ հաջողվել է ձևավորել այդ մթնոլորտը», - վստահ հայտարարեց գլխավոր դատախազը։


Այդ հայտարարությունը ստիպեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանին հետաքրքրվել՝  այլևս սրբե՞ր են դատախազները։


«Երկրի վրա սրբեր չեն լինում, իսկ դատախազներն էլ սրբեր չեն: Բայց որպես գլխավոր դատախազ այստեղից ձեր բոլորի ներկայությամբ ասում եմ՝ բացառված է կոռուպցիան դատախազական համակարգում։ Առաջինը դա ասում եմ իմ կենցաղով, իմ ամենօրյա օրինակով»,- ընդգծեց Դավթյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46588