ԵՄ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան Իրանի հետ կապված հայտարարությամբ են հանդես եկել

ԵՄ-ն, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները նախկինի պես հավատարիմ են Իրանի հետ միջուկային գործարքի պահպանմանը և մասնակիցների կողմից պարտավորությունների ամբողջական կատարմանը: Այդ մասին ասվում է նշյալ եվրոպական երկրների ԱԳՆ ղեկավարների և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ հայտարարությունում:


Նրանք կոչ են անում Իրանին` լիարժեք կատարել գործարքի շրջանակում պարտավորոթյունները և զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի:


Կողմերը նաև մտահոգություն են հայտնել Իրանի քայլերի կապակցությամբ, որը երեկ հայտարարել է, որ դադարեցնում է գործարքի շրջանակում իր որոշ պարտավորությունների կատարումը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46539