Նիկոլ Փաշինյանը կայցելի Չինաստան. նախատեսված է հանդիպում նախագահի հետ

Հայաստանը պետք է ավելի հավակնոտ լինի Չինաստանի հետ հարաբերություններում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա տեղեկացրեց, որ առաջիկայում ծրագրում է այցելել Չինաստան, որտեղ կհանդիպի այդ երկրի նախագահի և վարչապետի հետ:


«Այդ այցը լավ առիթ է, որպեսզի նոր խթան հաղորդենք հայ-չինական հարաբերություններին»,- ասաց վարչապետը:


Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանը կմասնակցի «Ասիական քաղաքակրթություն» ֆորումին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46512