Բոլոր խախտումներից ամենախոշորը. Ալումյանը՝ «Մարտի 1»-ի գործով դատավորի ինքնաբացարկի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը չի հավատում իր պաշտպանյալի գործով դատավոր Վարդան Գրիգորյանի ինքնաբացարկի լուրերին, քանի դեռ իրենք չեն ստացել ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը։ Այս մասին ասել է Հայկ Ալումյանը՝ նշելով, շատ տարօրինակ կհամարի, եթե նման բան լինի:


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանը, ում մակագրված էր Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի քրեական գործը, այսօր առավոտյան ինքնաբացարկ է հայտնել։ Լուրը հաստատեցին նաև Դատական դեպարտամենտից՝ չմանրամասնելով ինքնաբացարկի հիմքերը։


Ըստ տեղեկությունների, դատավորը «Մարտի 1-ի» գործով երկու մեղադրյալների շահեր է պաշտպանել դատարանում։


«Ես վստահ չեմ, որ դատավորն ինքնաբացարկ է հայտնել, ես շատ տարօրինակ կհամարեմ, եթե նման բան լինի։ Ես դրան կհավատամ, երբ որոշումը ստանամ, որովհետև դատավոր Վարդան Գրիգորյանին գիտեմ որպես բանիմաց ու բարեխիղճ դատավոր»,-Ալումյանի խոսքերը ոխանցում է Panorama.am-ը


Ալումյանը վստահ է, որ դատավորը գիտի Քրեական դատավարության 300 հոդվածի պահանջը, որ եթե դատավորն այս փուլում ինքնաբացարկ է հայտնում, այդ որոշման հետ միաժամանակ, նա նաև պետք է քննարկի ու լուծում տա խափանման միջոցի հարցին։


«Իսկ խափանման միջոցի հարցին ինքն իրավունք չունի լուծում տալ՝ առանց մեր մասնակցության դատական նիստ հրավիրելու։ Այսինքն, դա կլինի բոլոր հնարավոր խախտումներից ամենախոշորը, եթե նա ինքնաբացարկ հայտնի առանց անդրադառնալու խափանման միջոցի հարցին, կամ անդրադառնա այդ հարցին, առանց մեր մասնակցության։ Մանավանդ, այսօր՝ առավոտյան շուտ, մինչև տարածված այս լուրերը ես դիմում եմ մուտքագրել, թեև կարող էի չանել, ու հիշեցրել եմ օրենքի այդ պահանջները, գրել եմ, եթե որևիցե որոշում կայացնեք, ներառյալ ինքնաբացարկի որոշումը, ապա պետք է անդրադառնաք խափանման միջոցի հարցին մեր մասնակցությամբ։ Հիմա եթե դատավորը դա չի արել, ես արդեն չեմ պատկերացնում, թե ինչ է կատարվում մեր դատական համակարգում կոնկրետ այս գործի շուրջ։ Մեղմ գնահատականներ չեմ գտնում, իսկ կոշտ գնահատականներ էլ չեմ ուզում տալ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը։


Ալումյանը չբացառեց, որ Վարդան Գրիգորյանը կարող է ունենալ հիմքեր ինքնաբացարկի համար, քանի որ «Մարտի 1-ի» գործով երկու մեղադրյալ է պաշտպանել, բայց խնդիրն այստեղ «օրենքը գլխիվայր շուռ տալն է»։


Ինչպես արդեն տեղեկացվել է, Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ,


Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ,


Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ,


Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46356

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel