2019թ-ի ապրիլ ամսին Հայաստան է ներմուծվել 9481 ավտոմեքենա: 2018թ-ի ապրիլ ամսին ներմուծվել էր 4324 ավտոմեքենա, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 119% աճ: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը:
«Հաշվի առնելով աճի տեմպերը, կարող եք ձեր ավտոմեքենան մաքսազերծել հանրապետության ԲՈԼՈՐ մաքսատներում.
Արարատյան (Նորագավիթ)
Արևմտյան (Կարգո տերմինալ)
Հարավային (Սիսիան)
Հյուսիսային (Գյումրի)
Արևեյան (Վանաձոր)
Նորագավիթում հունվար ամսվանից սկսած շաբաթ օրերը լրիվ աշխատանքայի օրեր են», - նշվում է ՊԵԿ հաղորդագրությունում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46273