Վրաստանի նախկին առաջին տիկին, նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կինը՝ Մակա Չիչուան, դարձել է «Մեսամե» հեռուստաալիքի հաղորդավարուհի:
Չիչուայի հեղինակային ծրագրում խոսելու են կենսական կարեւորություն ունեցող թեմաների շուրջ:
«Անձամբ ինձ մոտ ասելու շատ բան է կուտակվել: Ես որոշել եմ այդ թեմաները քննարկել «Երրորդ»-ով»,- ասում է Մակա Չիչուան իր հաղորդման պրոմո-հոլովակում:
Մակա Չիչուան Վրաստանի առաջին տիկինն էր դարձել 2014 թվականին՝ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնակալության արարողությունից մեկ տարի անց:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46170