Մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, որոնք կրում են «Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք -2019» անվանումը: Դրանք կտևեն մինչև մայիսի 3-ը:
Զորավարժությունների նպատակն է հասնել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների փոխգործակցության համակարգմանը` շտաբների համատեղ ծրագրերի մշակման ճանապարհով, անձնակազմի մարտունակության մակարդակի բարձրացմանը և համատեղ գործողություններ անցկացնելու հմտությունների զարգացմանը:
Զորավարժություններին կմասնակցեն անձնակազմը, զրահամեքենաներ, հրետանային համակարգեր, ականանետներ, ՌՕՈւ տրանսպորտային ուղղաթիռներ և այլն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46119