Տավուշում հակառակորդի կրակից հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Նրա վիճակը կայուն է, դրական դինամիկայով։
Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Տավուշում հակառակորդի կրակից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում: Նա ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան ու վիրահատվել։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46112