Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է. ՔԿ

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում: ՔԿ լրատվական ծառայությունից հաստատում են այս տեղեկությունը՝ մանրամասնելով, որ Ալեքսանյանը հարցաքննվել է որպես վկա:


Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


Հիշեցնենք, ավելի վաղ հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանը հաղորդում էր տվել, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործ: Ղուշչյանը, մասնավորապես, մեղադրել էր Ալեքսանյանին իրեն առևանգելու համար: Ըստ նրա, եթերում «Լուսաստղ» օղու հիշատակումից հետո իրեն առևանգել են, իսկ ԱԺ նախկին պատգամավորը անձամբ է իր ճակատին ատրճանակ է պահել ու սպառնացել։


Ղուշչյանը նաև նշել էր, որ դեպքը տեղի է ունեցել 2000-ականների սկզբին։


Այս հայտարարության հիման վրա հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 131 և 38-131 հոդվածների հիման վրա (առևանգում և առևանգման փորձ)։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46099