Այսօր Տավուշում հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ զինծառայողի վիճակը ծանր կայուն է, նա վիրավորում է ստացել գլխի շրջանում.
«Շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան»,- գրել է ՊՆ խոսնակը։
Ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի կյանքին վտանգ չի սպառնում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46066