Realpolitik. վարչապետի կարգավիճակում Փաշինյանը փոխել է դիրքորոշումն ԵԱՏՄ-ի հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:


Հայաստանն այժմ Եվրասիական տնտեսական միությունում հանդիսանում է նախագահող պետություն:


Հայաստանի վարչապետն այս համատեքստում կարևորել է Եվրասիական տնտեսական միությունում հարաբերությունները և Հայաստանի մասնակցությունն այդ կազմակերպությունում:


«Իհարկե, ամեն ինչ կանենք, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունը և մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ում դարձնենք ավելի արդյունավետ, կազմակերպությունը դարձնենք առավել գրավիչ»,- նշել է Փաշինյանը։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը կտրուկ տարբերվում է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումից, ով խիստ քննադատում էր նախկին իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի որոշումն անդամակցել ԵԱՏՄ-ին:


Նախորդ իշխանությունները, ելնելով realpolitik-ից, անդամակցել են ԵԱՏՄ-ին, որպեսզի կարողանան օգտվել ռազմավարական դաշնակից ՌԴ-ի կողմից առաջ տարվող ինտեգրացիոն գործընթացների տնտեսական դիվիդենտներից:

Կառավարության այսօրվա ղեկավարը հասկանում է, որ ՀՀ-ն իր տնտեսական, առևտրային, էներգետիկ-տրանսպորտային կապերով սերտորեն կապված է հատկապես ՌԴ-ին, որպես ԵԱՏՄ-ի լոկոմոտիվ երկիր ու այդ կապերի խզումը լրջորեն կհարվածի հայկական տնտեսությանը:


Փաշինյանի դիրքորոշման կտրուկ փոփոխությունը թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի հետ հարաբերությունների սերտացման առումով խոսում է այն մասին, որ ՀՀ-ի ոչ մի իշխանություն չի կարող հաշվի չառնել գեոպոլիտիկ, գեոտնտեսական այն բեքգրաունդը, որը տասնամյակներով ձևավորվել է Հարավային Կովկասում ու հնարավոր չէ գալ իշխանության ու առանց մեծ կորուստների լքել որևէ ինտեգրացիոն կառույց, որին անդամակցելն իրոք տնտեսական դիվիդենտներ է բերում շրջապատման մեջ գտնվող ՀՀ-ին:


Պոպուլիստական կամ ընդդիմադիր կեցվածքից ելնելով դիրքորոշումները կտրուկ փոխվում են, երբ պետության ղեկավարի պաշտոնում քաղաքական որևէ գործիչ բախվում է իրական խնդիրներին՝ տնտեսական, աշխարհաքաղաքական: Անհրաժեշտ է շարժվել ազգային-պետական շահերով, այլ ոչ թե պոպուլիստական հայտարարություններով՝ գործող իշխանությանը հակադրվելու կամ Սերժ Սարգսյանի ու նախկին իշխանությունների ԵԱՏՄ-ին անդամացկելու որոշումը քննադատելու տեսանկյունից:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46037

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online