Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի Ասամբլեայի (խորհրդարանի) կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը և երախտապարտ է Հայոց ցեղասպանության զոհերին հասցեագրվող ցավակցությունների համար։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Համաձայն ենք, որ հիշողությունը ժողովուրդների հաշտեցման և մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարևոր տարրն է»,- նշվում է տեքստում։
Հիշեցնենք, Պորտուգալիայի խորհրդարանն ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46029