Աբակ-2019. Երեւանում տեղի կունենա «հաշվիչ երեխաների» օլիմպիադա

Մայիսի 5-ին Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ շքասրահում տեղի է ունենալու «Աբակ» Հայաստանում առաջին մենթալ թվաբանության ակադեմիայի կողմից կազմակերպվող 3-րդ՝ «Աբակ - 2019» մենթալ թվաբանության ամենամյա օլիմպիադան։


Օլիմպիադային մասնակցելու է «Աբակ» ակադեմիայում, ինչպես նաեւ ակադեմայի հովանու ներքո գործող «Աբակ Քիդս» մենթալ թվաբանության կենտրոնների ցանցի մասնաճյուղերում սովորող 5-ից 15 տարեկան 300-ից ավելի սան Երեւանից եւ մարզերից։


Միջոցառմանը ներկա են լինելու ինչպես կրթության ոլորտի մասնագետներ, այնպես էլ հատուկ հյուր՝ մենթալ թվաբանության աշխարհի կարկառուն ներկայացուցիչ, GAJSMA մենթալ թվաբանության միջազգային ասոցիացիայի հիմնադիր Դոկտոր Շիհան Փուշփանաթհանը Հնդկաստանից։


Միջոցառման ընթացքում ելույթ է ունենալու «Դեպի Մանկական Եվրատեսիլ 2018» թվականի մասնակից Անի Մնացականյանը՝ ներկայացնելով պրեմիերա՝ ակադեմիայի հիմնը։

Հ.Գ «Աբակ» ակադեմիան հիմանդրվել է 2016 թվականի մարտի 28-ին։ Այսօր արդեն հարյուրավոր երեխաներ յուրացնում են հազարամյակների պատմություն ունեցող մենթալ թվաբանության մեթոդը, որը նրանց օգնում է ոչ միայն արագ հաշվել, այլեւ զարգացնել կամածին ուշադրությունը, տեսողական եւ լսողական հիշողությունը, կենտրոնացումը, վերլուծական մտածողությունը, տրամաբանությունը, ալտերնատիվ մտածելակերպը։


2018 թվականին ակադեմիայի սաները մասնակցել են Դուբայում եւ Սոչիում կայացած մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադաների ու Հայաստան բերել 18 մրցանակ, այդ թվում՝ 2 սուպերչեմպիոնական եւ 4 չեմպիոնական գավաթ։


2019 թվականի հունիսին ակադեմիայի սաները Անթալիայում անցկացվելիք WAMAS 2019 մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադային ներկայացնելու են Հայաստանը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46027