Ծառուկյանին մանդատից զրկելու առաջարկի վերաբերյալ ԱԺ նախագահը հայտարարությամբ հանդես կգա

Իշխող «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում այսօր՝ ապրիլի 29-ին, ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաեւ «Քաղաքացու որոշում» կուսակցության՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին հայտարարությունը


Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցությունը որեւէ դիրքորոշում չի ձեւավորել բարձրացված հարցի շուրջ, հնչել են տարբեր կարծիքներ, լսել են բոլորի կարծիքները:


Խմբակցության ղեկավարը հայտնեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկա է եղել քննարկմանը եւ քանի որ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու պահանջով ՔՈ-ն դիմել է ԱԺ նախագահին, ապա Արարատ Միրզոյանը լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգա։


Նշենք, որ խմբակցության նիստում քննարկվել է քննիչ հանձնաժողովների ստեղծման հարցը, մի շարք պատգամավորներ օրենսդրական նախաձեռնությունների հետ կապված հարցեր են ներկայացվել, անդրադարձ է եղել նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի եւ Վայոց Ձորի մարզպետի միջեւ տեղի ունեցած միջադեպին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46009