Նիկոլ Փաշինյանը քննարկել է ՀՄԸՄ-ի նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությանը:


Վարչապետը կարևորել է կառույցի դերը հայապահպանության գործում և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել քննարկել ՀՄԸՄ-ի տարբեր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները:


Գառնիկ Մկրտչյանը վարչապետին է ներկայացրել առաջիկայում Հայաստանում և Սփյուռքում նախատեսված ՀՄԸՄ միջոցառումների ծրագիրը: Նշվել է, որ արդեն մայիսի 10-11-ին Աթենքում անցկացվելու է ՀՄԸՄ երիտասարդական համագումարը, որին մասնակցելու են միության տարբեր երկրների կառույցների անդամները:


Զրուցակիցները քննարկել են Հայաստանում, հատկապես մարզային համայնքներում, սկաուտական շարժման ակտիվացմանը վերաբերող տարբեր հարցեր ու նախաձեռնություններ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46003