Բակո Սահակյանն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են անվտանգության ոլորտի հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Արցախի նախագահի լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45998