Տավուշի մարզի Բաղանիս գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ հակառակորդի կողմից այսօր կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, հրաձգային զինատեսակից են եղել կրակոցները, անհետևանք՝ վիրավորներ չկան։
Հիշեցնենք, Բաղանիսի ուղղությամբ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել վերջին անգամ 2018 թ.-ի սեպտեմբերի 12-ին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45997