Թուրքիայի «Ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերությունը» (TUSAŞ) սկսել է «ATAK-2» ուղղաթիռի արտադրությունը։ Ուղղաթիռն առաջին անգամ կցուցադրվի միջազգային «IDEF 2019» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում։
«ATAK-2» ռազմական ուղղաթիռը ընդունակ կլինի տեղափոխել ծանր բեռներ, դիմանալ միջավայրի անբարենպաստ պայմաններին, առաջատար տեխնոլոգիաների միջոցով հետևել և տեսագրել թիրախը։
Ուղղաթիռը հագեցած կլինի նավիգացիոն, հաղորդակցման համակարգերով, մեծ հեռահարության հակատանկային և «օդ-օդ» տեսակի հրթիռային համակարգերով։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45996