ԱՄՆ-ն և Չինաստանը՝ ռազմական ծախսերի լիդերներ

Ռուսաստանի պաշտպանական բյուջեն կազմել է 61,4 միլիարդ դոլար, այդ ցուցանիշով երկիրն զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը ռազմական ծախսերի համաշխարհային վարկանիշում: Այս մասին տեղեկացնում է Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտը:


Ռուսաստանը 2006 թվականից ի վեր առաջին անգամ չի հայտնվել պաշտպանության ծախսերի ցուցանիշով երկրների հնգյակում: 2018 թվականին Մոսկվան 3,5 տոկոսով պակասեցրել է ռազմական ծախսերը: Վարկանիշի առաջատարներն են դարձել ԱՄՆ-ը եւ Չինաստանը: Նաեւ հնգյակ են մտել Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը եւ Ֆրանսիան:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45976