Ֆինլանդիան վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտնում է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է.
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Ֆինլանդիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այն կխորացնի ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները և օգուտ կբերի Հայաստանի և ԵՄ-ի քաղաքացիներին»:
Հիշեցնենք, համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել է 13 պետություն՝ Հայաստան, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, ՄԹ, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան, Ռումինիա, Գերմանիա, Ֆինլանդիա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45969