փորձենք արդարացնել ԼՂ կարգավորման հարցում պարոն Գրեմինգերի հույսերը․ Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի միջև նախօրեին կայացած բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:


«Մենք կփորձենք արդարացնել պարոն Գրեմինգերի հույսերն այդ հարցում», - ասել է Զախարովան՝ նկատի ունենալով Գրեմինգերի այն արտահայտությունը, որ Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման համար, որպեսզի մոտեցնի խաղաղության հաստատման օրը:


Մարիա Զախարովան նշել է նաև, որ մանրամասն տեղեկություններ չունի, թե արդյոք Լավրովն ու Գրեմինգերը պայմանավորվել են աջակցել մարդասիրական միջոցառումներին, որոնց իրականացման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել հակամարտության կողմերը Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ:


Նախօրեին Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ դերակատարության մասին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45873