Foreign Affairs: ՌԴ-ն այս պահին Սիրիայում ամենաազդեցիկ ուժն է

ԱՄՆ-ն պետք է ճանաչի ՌԴ-ի դերակատարումը սիրիական կարգավորման մեջ և դադարել պահանջել Բաշար Ասադի հրաժարականը: Այդ մասին հայտարարել է ամերիկացի փորձագետ Բրետտ Մակգուրկը, փոխանցում է Foreign Affairs-ը:


Նրա խոսքով, ԱՄՆ-ն պետք է ընդունի, որ ՌԴ-ն հանդիսանում է Սիրիայում այս պահին ամենաազդեցիկ ուժը: ԱՄՆ-ն չի պահպանում հարաբերություններ Դամասկոսի կամ Թեհրանի հետ, այդ պատճառոն նա պետք է համագործակցի Մոսկվայի հետ:


Նա հավելել է, որ սիրիական հարցը չի կարող կարգավորվել առանց ԱՄՆ-ի և ՌԴ-ի ուղիղ համագործակցության:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45863