Հայացք Բաքվից. Ստատուս-քվոն Ղարաբաղում անընդունելի է

Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումն անընդունելի է, հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, սակայն ստատուս-քվոյի պահպանուն անընդունելի է: Այդ մասին հայտարարել է Միջազգային հարաբերությունների հետազոտական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը:


Նա նշել է, որ Երևանում իշխանափոխությունից հետո հայաստանյան ղեկավարները հակասող հայտարարություններ են անում՝նրանք խոսում են երկխոսության և խաղաղության մասին, սակայն դրան զուգահեռ հնչում են նաև ՝նոր պատերազմ՝նոր տարածքներ հայտարարությունները: Ըստ նրա, ՀՀ-ն պետք է խնդրի կարգավորումը տանի դեպի խաղաղ հուն՝ստատուս քվոն Ղարաբաղում Ադրբեջանի համար անընդունելի է:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45847