Իրանական նավթի արտահանումը զրոյացնելու ԱՄՆ-ի ծրագիրը երազանք է. նախարար

Իրանական նավթի արտահանումը զրոյացնելու ԱՄՆ-ի ծրագիրը երազանք է, որը երբեք չի իրականանա։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանդենեխը՝ հավելելով, որ «այսօր Իրանի նավթային ոլորտը պայքարում է ԱՄՆ տնտեսական ագրեսիայի դեմ»՝ հայտնում է Mehr-ը։


Նրա խոսքերով, «պահանջարկի եւ առաջարկի շղթան այժմ փխրուն է, եւ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հայտարարությունները ցույց են տալիս շուկայի արձագանքի հարցում իրենց մտահոգությունները»։


Նա նշել է, որ նավթի շուկան անկանխատեսելի է, եւ «մենք չենք կարող վստահ լինել, որ նավթի հանքարդյունահանումը կբավարարի պահանջարկը, քանի որ տարածաշրջանի որոշ երկրներ իրենց արտադրական հզորությունն ավելի լավն են ներկայացնում, քան իրականում կա»։ «ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները տարածաշրջանում նավթն օգտագործում են որպես քաղաքական զենք, սակայն պետք է հասկանան, որ կոորուստներ կկրեն»,- հավելել է նա։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45793