Ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոն անընդունելի է. Գերմանիայի դեսպան

Մենք հույսով հետևում ենք Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումներին: Այս մասին Բաքվում ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Միխայել Քինդսգռաբը:


«Ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոն անընդունելի է»,- նշել է նա:


Ինչպես հայտնում է ադրբեջանական ONA գործակալությունը, նա նաև նշել է, որ Գերմանիան սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը.


«Մենք հույսով հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումներին: Հույս ունենք, որ նման հանդիպումները կլինեն շարունակական: Գերմանիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45778