Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը ապրիլի 18-ին վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:


Այս մասին հայտնում է ՀՀ-ում Չեխիայի դեսպանատան Facebook-յան էջը:


«Համաձայնագրի ամբողջական վավերացումը մեկ քայլով ավելի մոտ է»,- նշված է հաղորդագրության մեջ:   


Նշենք, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել է 11 պետություն՝ Հայաստան, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, ՄԹ, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան, Ռումինիա:


Տեղեկություններ կան Հունգարիայի կողմից վավերացման գործընթացի ամբողջացման մասին, սակայն այդ երկիրը Եվրամիության խորհրդին դեռևս չի տեղեկացրել վավերացման մասին:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45767