ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ Ազգային ժողովի այգում՝ քաղաքացիների համար բաց հատվածում, բացվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղին:
Այս նպատակով Լոռու մարզի ռուսական Ֆիոլետովո գյուղից բերվել են կեչու տնկիներ:
Ծառատունկին մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիվանագետներ:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով՝ ծառուղու հիմնումը շատ խորհրդանշական բնույթ է կրում՝ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը ներկայացնելով որպես արմատից դեպի ծլարձակված ճյուղեր ձգվող ամբողջականություն։ Իսկ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասաց, որ խիստ հուզված է և ուրախ մասնակցելու հայ-ռուսական բարեկամության ծառուղու բացման հանդիսավոր արարողությանը։
Պաշտոնյաները համատեղ ուժերով կեչի տնկեցին, այնուհետ ջրեցին այն։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45756