Փորձագետ Դեսմոնդ Լահմանը հայտարարել է, որ Թուրքիայում տնտեսական ճգնաժամի խորությունը ստիպելու է Անկարային դիմել Արժույթի միջազգային հիմնադրամին ֆինանսական օգնության համար:
Ըստ նրա, Թուրքիան նման է օնկոլոգիայով հիվանդի, ում միակ հույսն է դիմել բժշկին՝ փրկվելու համար:
Նրա խոսքով, Թուրքիայում տնտեսական վիճակը շարունակվելու է վատթարանալ, քանի որ նախագահ Էրդողանը շարունակում է հերքել տնտեսական ճգնաժամի առկայությունը:
Նա նշել է, որ թուրքական լիրան շարունակում է գահավիժել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45747