Իրանը ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցներն անօրինական է համարում

Իրանը ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցներն անօրինական է համարում, իսկ պատժամիջոցներից ազատելու հրաժարումն՝ «անօգուտ»։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբբաս Մուսավին՝ հայտնում է Mehr-ը։

«Հաշվի առնելով այն փաստը, որ պատժամիջոցներն, ըստ էության, անօրինական են, Իրանը համարում է, որ պատժամիջոցներից ազատելու արգելքը անօգուտ է»,- հայտարարել է Մուսավին։

Նրա խոսքերով, պատժամիջոցների բացասական հետեւանքները հաշվի առնելով՝ Իրանը խորհրդակցություններ է անցկացրել արտասահմանյան գործընկերների հետ՝ ներառյալ եվրոպական եւ միջազգային կազմակերպությունները։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45735