Թուրքիան քննադատել է իրանական նավթի ներկրման պատժամիջոցների ազատումից հրաժարվելու ԱՄՆ-ի որոշումը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ հայտարարելով, որ դա չի ծառայի աշխարհին եւ տարածաշրջանում կայունությանը։
«Մենք չենք ընդունում միակողմանի պատժամիջոցներ եւ պարտադրանք, թե ինչպես կառուցենք մեր հարաբերությունները մեր հարեւանների հետ»,- գրել է նա Twitter-ում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45732