Հայոց ցեղասպանության տարելիցի օրը Ռուսաստանի ողջ տարածքում կանցկացվեն միջոցառումներ

Ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի 104-րդ տարելիցի օրը Ռուսաստանի ողջ տարածքում կանցկացվեն հիշատակման միջոցառումներ:


Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, ապրիլի 23-ին Եկատերինբուրգում տեղի կունենա դոնորների ակցիա: Հայկական համայնքի ներկայացուցիչներ, որոնք ապրում են Միջին Ուրալում, արյուն կհանձնեն Սվերդլովսկի շրջանային №1 հիվանդանոցում:


Ղրիմում ապրիլի 24-ի կեսօրին Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցում կկայանա ժամերգություն, որից հետո Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի մոտ` հին հայկական գերեզմանատան տարածքում, տեղի կունենա բողոքի ակցիա:


Երեկոյան Սիմֆերոպոում տեղի կունենա համերգ, որից հետո կայարանի հրապարակում կկայանա «վառիր հիշատակի մոմը» ակցիան:


Խաբարովսկի պետական գիտական գրադարանում տեղի կունենա «Աղետ» ֆիլմի ցուցադրությունը: Միջոցառումներ տեղի կունենան Ռոստովում, նաև Մոսկվայում, որը կներկայացվի առանձին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45725