Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու օրենքի նախագծին:
Օրինագիծն ընդունվեց 96 կողմ ձայնով:
Հիշեցնենք, նախագծով կառավարությունը փորձում է բացահայտել, թե ո՞վ է իրականում հանքի տերը, այսինքն՝ փաթեթը կարգավորում է հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտման ամբողջ գործընթացը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45591