Մամեդյարովը կարող է թիմ հավաքել և հայերի հետ ֆուտբոլ խաղալ Երևանում. ադրբեջանցի պատգամավոր

Ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել լրագրողների` Բաքու, Երևան և Լեռնային Ղարաբաղ փոխադարձ այցեր:


Ադրբեջանցի հայտնի լրագրող, ներկայումս պատգամավոր Ագիլ Աբասը ծաղրել է այդ պայմանավորվածությունը` այն «մանկական խաղ» անվանելով:


«Ես կմեկնեմ Աղդամ, ընդ որում` զենքը ձեռքիս: Դա հարցի մի կողմն է: Իսկ ինչ վերաբերում է Էլմար Աամեդյարովի հայտարարությանը, ապա ես երկար ծիծաղել եմ… Մնում է միայն ֆուտբոլային հանդիպում կազմակերպել Ստեփանակերտում, որպեսզի մեր և հայ լրագրողները գնան և մասնակցեն: Կամ` Մամեդյարովը կարող է ԱԳՆ աշխատակիցներից թիմ հավաքել և հայերի հետ ֆուտբոլ խաղալ Երևանում: Այդպես էլ կլուծվի Ղարաբաղյան խնդիրը: Մամեդյարովի հանդիպումը հայ նախարարի հետ ինձ մանկական խաղ է հիշեցնում»,- ասել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45586